Միջազգային

Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության կառավարությունը Սահմանադրության պահանջով վայր է դրել լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բելառուսի իրավական ակտերի ազգային պորտալում:

Հանրապետության վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է կառավարության հրաժարականը, սակայն հանձնարարական է ստորագրել, ըստ որի` կառավարությունը պետք է շարունակի իրականացնել իր լիազորությունները, մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում