Հասարակական

Նախարարը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրված տարածքների վճարները

2 րոպեի ընթերցում

Նախարարը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրված տարածքների վճարները

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամ տրամադրված տարածքների տարեկան վճարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։ Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Հանձնարարեցի շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները»,- գրել է Պետրոսյանը:

Նախարարն ընդգծել է նաև տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

«Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար»,- նշել է նախարարը:

Շրջակա միջավայրի նախարարն այցի ընթացքում ծանոթացել է Պարզ լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել է ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում