Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկյունային հղկիչով գլխի հատվածում վնասվածք ստացած տղայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Անկյունային հղկիչով գլխի հատվածում վնասվածք ստացած տղայի առողջական 
վիճակում դրական դինամիկա կա

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն։

Օգոստոսի 6-ին, աշխատելու ընթացքում, հղկիչը կոտրվել ու վնասելով տղայի քթի և գանգի տարբեր հատվածների ոսկրերը, մխրճվել է գլխուղեղի առաջնային հատվածի մեջ: Նա ստացել էր բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ, գլխուղեղի ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Տղան վիրահատվել էր, բժիշկների մուլտիդիսցիպլինար թիմի (նյարդավիրաբույժ, դիմածնոտային, քիթ-կոկորդ-ականջի և միկրո-պլաստիկ վիրաբույժներ) կողմից: Օտար մարմինը հեռացվել էր ու կատարվել վնասված հյուսվածքների վերականգնում սեփական հյուսվածքներով և սինթետիկ նյութերով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]