Հասարակական

Գերմանիան կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին է փոխանցել բժշկական պարագաներ

1 րոպեի ընթերցում

Գերմանիան կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին է փոխանցել բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան ՄիխայելԲանցհաֆը Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:

«Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր COVID-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում