Միջազգային

Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից Էլ պակաս կբավականացնեն

1 րոպեի ընթերցում

Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից Էլ պակաս կբավականացնեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հացահատիկի պաշարները, որի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել, մեկ ամսից Էլ պակաս կբավականացնեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեին:

Նրա խոսքով՝ Լիբանանում հացահատիկը մնացել Է «մեկ ամիսից Էլ պակաս ժամանակի համար»: Այդ պատճառով, ինչպես նշել Է Նեհմեն, իշխանությունները պարենի այլընտրական պահեստարաններ են փնտրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում