Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան ևս մեկ դեպք, կինը եղել է 56 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր»,-գրել է Նիկողոսյանը:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

«Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»,-նշել է խոսնակը:

Հուլիսի 22-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում