Քաղաքականություն

ԼՂ խնդրի կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից.ՌԴ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԼՂ խնդրի կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից.ՌԴ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղություն և հրադադար հաստատել»,-ասել է Գրուշկոն:

Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն այն տեսակետին է, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին:

«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ բոլոր գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը: Մենք բոլորին հորդորում ենք ընդունել նույն դիրքորոշումը, մանավանդ Մինսկի խմբի երկրներին», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում