Քաղաքականություն

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ), անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին, կարծում է, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը։

«Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա (խմբ․ Հայաստանի Հանրապետությունը) մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

ՀԱՊԿ-ում ուշադրություն են հրավիրել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանումների վրա, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում