Հասարակական

Ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երևանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երևանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում