Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, hավելվածի միջոցով ինքնամեկուսացված անձը լուսանկարում է ինքն իրեն, հայտնում իր ինքնամեկուսացման վայրի մասին՝ կոորդինատների տեսքով: Այդ տվյալների շնորհիվ նա կցվում է 119 շրջաններից որեւէ մեկին և տեղակայման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրում: Սա թույլ է տալիս որոշել, արդյոք տվյալ անձը լքել է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ: