Երևան

Տիգրան Ավինյանը գործատուներին կոչ է արել հնարավորության դեպքում փետրվարի 21-ին աշխատանքը կազմակերպել հեռավար եղանակով

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը գործատուներին կոչ է արել հնարավորության դեպքում փետրվարի 21-ին աշխատանքը կազմակերպել հեռավար եղանակով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոչ է անում փետրվարի 21-ին տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ սեփական ավտոմեքենաներով երթևեկելուց, իսկ երթևեկելու դեպքում դա անել բացառապես ձմեռային անվադողերով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը դիմել է նաև գործատուներին՝ կոչ անելով աշխատանքը փետրվարի 21-ին կազմակերպել հեռավար, եթե կա դրա հնարավորությունը։ 

«Բոլոր այն գործատուները, որոնք հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կազմակերպել հեռավար, խնդրում ենք հենց այդպես էլ իրականացնել։ Վաղը սպասվում են ձյան ամենաառատ տեղումները, և քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով»,-ասել է Ավինյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում