Երևան

ԱՊՊԱ համակարգը աղետ է Երևան քաղաքի համար. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը
Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Վերջին օրերին Երևանում խցանումների 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և դրանց հետևանքով ԱՊՊԱ-ին ժամերով սպասելով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ավտովթարները տեղի էին ունենում հիմնականում այն ավտոմեքենաների մասնակցությամբ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել ճանապարհ՝ չնայած եղանակային վատ պայմանների մասին նախազգուշացումներին։ Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն է. թեթև վթարների պատճառով մարդիկ ժամերով սպասում են, ինչի հետևանքով կիլոմետրերով խցանումներ են առաջանում։ Այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն մի թեթև վթարը ժամերով կանգնեցնում է ամբողջ երթևեկությունը»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Նա հավելեց, որ այս իրավիճակը ոչ միայն խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը, այլև լուրջ խնդիրներ է առաջացնում ձնամաքրման տեխնիկայի համար, որն այդ կարևոր ժամերին պետք է ժամանակին հասներ աղ ու ավազ ցանելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում