Հասարակական

Շրջանավարտները սիրելի կրթահամալիրին հրաժեշտ են տվել առցանց «Վերջին զանգով»

5 րոպեի ընթերցում

Շրջանավարտները սիրելի կրթահամալիրին հրաժեշտ են տվել առցանց «Վերջին զանգով»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի 81 շրջանավարտ«Վերջին զանգի» սպասված արարողությունն անցկացրել է վիրտուալ տիրույթում: Այդպես նրանք հազարավոր դիտորդների հնարավորություն են տվել մասնակից լինել իրենց հույզերին ու ապրումներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանն ասաց՝ եթե առցանց հարթակում ուսումնական գործընթաց կարելի է կազմակերպել, ապա հնարավոր է նաև «Վերջին զանգ» իրականացնել. չէ՞ որ անհնարին ոչինչ չկա, անլուծելի հարցեր չկան:

«Բոլորս էլ դպրոցում սովորել ենք և պատկերացնում ենք, թե աշակերտի համար ինչ կարևորություն ու նշանակություն ունի «Վերջին զանգը»: Այլընտրանք չկար էլ. մենք պարտադիր պետք է նման տոն կազմակերպեինք մեր սաների համար, և ես շատ գոհ եմ, քանի որ շրջանավարտների աչքերը փայլում էին: Դրական արձագանքներ եմ լսում և՛ ծնողական համայնքից, և՛ աշակերտներից, և՛ գործընկերներից: Կարծում եմ՝ տոնը կայացել է: Ես ամեն ինչում փորձում եմ թերություն կամ բացթողում գտնել, բայց այս անգամ չհաջողվեց դա անել, քանի որ ամեն բան շատ ճիշտ էր և մտածված»,-նշեց տնօրենը:

«Վերջին զանգի» արարողության կարևոր դերակատարներից էր դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը, որը վարում էր օնլայն միջոցառումը, համախմբում աշակերտներին, հետաքրքիր ու զվարճալի պատմություններ ներկայացնում: Ալիխանյանն ասաց, որ Հայկն իրենց ճեմարանի սան է եղել:

«Ավաղ, նա մեկնեց Ֆրանսիա և չավարտեց ճեմարանը: Տեսանյությում Հայկը նշում է, որ չի ունեցել «Վերջին զանգ» և խոստովանում է, որ այս «Վերջին զանգին» իր մասնակցությամբ ասես վայելում է այն ավարտական տոնը, որն ինքը չի ունեցել: Նա ճաշակով երիտասարդ է, զերծ է գավառական մտածողությունից, հեղափոխական է ու միշտ առաջ է նայում: Ես շատ ուրախ եմ, որ նա խանդավառությամբ ընդունեց մասնակցության առաջարկը»,-շեշտեց Աշոտ Ալիխանյանը:

Անդրադառնալով շրջանավարտների բուհ ընդունվելուն՝ նա ընդգծեց, որ չեն ունեցել որևէ սան, որը բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորած չլինի: «Ցավում եմ, որ մեր երկրի բուհերը նահանջ են ապրում, և շատ շրջանավարտներ մեկնում են արտասահման: Բայց չափազանց կարևոր է որ վերադառնում են Հայաստան ու ծառայում մեր հայրենիքին: Մեր շրջանավարտներից մեկը կրթությունը շարունակեց Հարվարդի համալսարանում: Այժմ այնտեղի պրոֆեսոր է: Մեր սաներից շատերը կրթվում են Մասաչուսեթսի, Չիկագոյի և մի շարք այլ հեղինակավոր համալսարաններում: Ես շատ կուզեի, որ մեր երկրում կրթական համակարգն այնքան բարելավվեր, որ փայլուն աշակերտները սիրով շարունակեին կրթությունը Հայաստանում և չմտածեին այլ երկրում սովորելու մասին, այնինչ մեր բուհերը հենված են ուսանողների վրա: Ըստ իս՝ ճիշտ բուհական հաստատությունը պետք է ունենա հստակ ուսումնական համակարգ, որտեղ մուտք գործելիս ուզես թե չուզես սովորես ու առաջ գնաս, ստեղծագործես, սիրահարվես մասնագիտությանդ ու հասկանաս, որ ճիշտ մասնագիտություն ես ընտրել, իսկ եթե պարզվի, որ այլ մասնագետ ես ցանկանում դառնալ, համակարգը պետք է հնարավորություն տա այդ փոփոխությունը կատարել, գնալ նախընտրելի ուղղությամբ»,-շեշտեց նա:

Ճեմարանի այս տարվա շրջանավարտներից Սյուզաննա Խուդավերդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ չէր պատկերացնում, թե հնարավոր է վիրտուալ հարթակում «Վերջին զանգ» կազմակերպել, որը հուզիչ էր և իսկական: «Ամեն բան շատ լավ էր մտածված, ամեն բան շատ լավ էր հաշվարկված, և մեզ համար անակնկալ էր այն, որ Հայկ Պետրոսյանն էր վարում «Վերջին զանգի» միջոցառումը: Հաճելի էր այն փաստը, որ նա մեր ճեմարանի սան է եղել: Շատ կարևոր ու գեղեցիկ պահ էր, երբ ատեստատները մեզ հանձնեցին մեր ծնողները»,-պատմեց նա:

Սյուզաննան ընդգծեց, որ այնքան է սիրում ճեմարանը, որ դասերից հետո անգամ փորձում էր ժամանակն անցկացնել այնտեղ, մասնակցել մարական խաղերի, կազմակերպչական խնդիրներ լուծել, քանի որ նաև աշակերտական խորհրդի համանախագահն է: «Չեմ կարծում, որ ավարտելուց հետո ինչ-որ բան կարող է փոխվել. ճեմարանականները մի մեծ ընտանիք են և երբեք չեն բաժանվում: Ճեմարանում քեզ միշտ ջերմ են ընդունում»,- ասաց շրջանավարտն ու հավելեց, որ կրթությունը շարունակելու է Հայաստանի ամերիկյան համալսարանում և հետագայում ցանկանում է սեփական ռեստորանն ունենալ, լինել շեֆ խոհարար ու հետաքրքիր ուտեստներ մատուցել այցելուներին:

Անժելա Համբարձումյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում