Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում

Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է ՌԻԱ-ն։

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային համաժողովում ստանձնած պարտավորություններին: «Այս մասին ես նաև ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում»,- հավելել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշուման մասին, որը Լիբիայի բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: 

«Մենք Թունիսի նախագահի հետ միասին քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և ռիսկերը, որոնք կապված են Լիբիայի ճգնաժամի վերջին զարգացումների հետ: Ֆրանսիան և Թունիսը միասին պահանջում են, որ հակամարտող կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և կատարեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված բանակցությունները վերսկսելու պարտավորությունները»,- նշել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է Լիբիայի ներքին իրավիճակին արտաքին միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը։

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության կառավարության (PNS) ղեկավար Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին, և երկրի արևմուտքում գտնվող տարածքների և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի միջև, որը մեկ տարուց ավելի է փորձում է զավթել մայրաքաղաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am