Քաղաքականություն

Դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել. Սիմոնյանը՝ դատական գործընթացների մասին

2 րոպեի ընթերցում

Դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել. Սիմոնյանը՝ դատական գործընթացների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե մյուսների դատական գործերի հետ կապված որոշումները զուտ իրավական գործընթաց են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին վստահեցրեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իշխանություններին անհանգստաացնո՞ւմ է արդյոք, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց:

Սիմոնյանը վստահեցրեց՝ այդ հարցն իրենց չի անհանգստացնում, անհանգստացնում է այն մարդկանց զայրույթը, ովքեր կարծում են, թե իբր իշխանությունն ինչ-որ մեկին բռնում է, ինչ-որ մեկին բաց թողնում: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն, երբ դրանք հարապարակային են դառնում: Որևիցե մեկին չենք բռնում ու բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել ՀՀ-ում: Իրավական պրոցեսը շարունակվում է: Էլի են եղել դեպքեր, երբ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա վստահերեց, որ եթե քաղաքական միջնորդության տրամաբանությամբ շարժվեին, ապա Քոչարյանին հիմա պետք է բաց թողած չլինեին:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Վերաքննիչքրեականդատարանիորոշմամբ՝ ՀՀ երկրորդնախագահՌոբերտՔոչարյանինազատարձակելուհամար2 մլրդդրամիչափովսահմանվածգրավըվճարվել է։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում