Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Հայաստանում կքրեականացվի անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը 
կամ հարկադրելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հունիսի 18-ի նիստում ստացավ 99 կողմ ձայն:

 Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար:

Այդ արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամեկտով: Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այդ դեպքում անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ եթե վերը նշված արարքները կատարվեն  կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կարող է լինել  4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]