Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Փաստաբանը խոսել է Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին

Փաստաբանը խոսել է Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փաստաբան Զինավոր Մեղրյանը հետամուտ է լինելու շահումյանցիների ձայնն ավելի լսելի դարձնելու, նրանց խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու գործին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շահումյանի շրջանի անկման 28-րդ տարելիցի կապակցությամբ Զինավոր Մեղրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ արդեն գրեթե երեք տասնամյակ շահումյանցիները ամեն օր արթնանում են հայրենի օջախ վերադառնալու, այնտեղ իրենց նիստուկացը վերականգնելու, հանգած վառարանում կրկին կրակ վառելու, տիրոջ ձեռքին կարոտ մնացած հողը մշակելու, կարկաչուն աղբյուրների ջուրը խմելու փափագով։

«Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մեր տները զավթված են, իսկ իրավունքները՝ ոտնահարված։ Այսպես այլևս չի կարող շարունակվել, և ես այսօր բարձրացնում եմ շահումյանցիների ու հարակից հայկական շրջանների մեր հայրենակիցների հիմնախնդիրները բարոյական, իրավական ու նաև քաղաքական օրակարգ վերադարձնելու հարցը»,- գրել է Մեղրյանը։

Փաստաբանի կարծիքով՝ տարիներ շարունակ շահումյանցիները քիչ բան չեն արել Շահումյանի շրջանն ազատագրված ու կրկին շենացած տեսնելու համար։

«Հազարավոր մեր գյուղացիներ իրենց կյանքը կապել են Հայոց բանակի հետ։ Նրանցից շատերը այսօր էլ ծառայում են Շահումյանի շրջանին աշխարհագրորեն հնարավոր ամենամոտ դիրքերում գտնվող զորամասերում։ Շատերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր զինվորներին անհրաժեշտ ամեն ինչով մատակարարելու, նրանց ծառայությունն առավել անվտանգ ու դյուրին դարձնելու համար։ Շատերը շարունակում են բնակվել Շահումյանին մոտ գնտվող գյուղերում՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ հայրենի տուն։ Բայց ակնհայտ է, որ կորցրածը վերականգնելու, արդարությունը վերականգնելու համար այս ամենը բավարար չէ։ Շահումյանցիների ու հարակից շրջանների մեր հայրենակիցների անցած 28 տարիների լուռ ջանքերը, լուռ աշխատանքն ու էլ ավելի լուռ նվիրվածությունը, կարծես, առիթ է տվել կարծելու, որ մենք պահանջատեր չենք, որ մեզ կարելի է անտեսել, չնկատել, հաշվի չնստել մեզ հետ։ Սա մեծ մոլորություն է, որը պետք է փարատվի։ Օր առաջ, ժամ առաջ պետք է փարատվի։

Ես այսօր խոսում եմ մեր իրավունքների մասին։ Խոսում եմ մեր կորստի մասին։ Կորցրածը վերականգնելու և պատճառված վնասները փոխհատուցելու մասին։ Ես այսօր խոսում եմ Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին։ Խոսում եմ մեր ապագայի մասին»,- գրել է փաստաբանը։

Մեղրյանը կոչ անում ոգեկոչել հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսների հիշատակը:

 «Ամեն մեկս մեր մտքում, մեր սրտում եկեք խոսենք նրանց հետ և խոստանանք, որ իրենց գործը կիսատ չենք թողնի։ Շահումյանը դեռ խոսք ունի ասելու, գործ ունի անելու, և դա այսուհետև մեր պատասխանատվության տիրույթում է։ Եվ, ուրեմն, ի գործ, սիրելի հայրենակիցներ»,- եզրափակել է փաստաբանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am