Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն

Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է 
համայնքային երկու փոքր տուն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ տարի խնայողությունների հաշվին ձեռք է բերել 2 փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող 19 214 անձ, որոնցից 8 623-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: 2019-ին շուրջ 6 500 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ խնամքի ծառայություններ է ստացել նախարարության համակարգում գործող հաստատություններում: 2019-ին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրումը: 2020-ի համար ընդլայնվել է տեսականին, բարելավվել են մեխանիզմները, գործընթացները՝ աջակցության միջոցներ տրամադրելու համար: 2019-ին խնայողությունների շնորհիվ ձեռք է բերվել երկու փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար»,-ասաց Բաթոյանը:

Նար խոսքով՝ հաստատությունում ապրող մարդիկ կտեղավորվեն այդ համայնքային փոքր տներում՝ համայնքում ներառվելու հնարավորությունն օգտագործելու համար:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am