Հասարակական

Մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 10-ին արձանագրված կորոնավիրուսի 566 նոր դեպքը արտահայտումն է նրա, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետեւ հիվանդության ինկուբացիոն շրջանը այդքան է: Մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի այս ընթացքում կատարվածին և հետագա անելիքներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում