ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին
11:24, 9 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։
Հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին շնորհավորել էր ՀՀ վարչապետի ծննդյան տարեդարձն ու հրավիրել մասնակցելու շքերթին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում