Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արդենիս լճակը վերականգնում է իր նախկին գեղեցկությունը

Արդենիս լճակը վերականգնում է իր նախկին գեղեցկությունը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈւՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Արփի լիճ» ազգային պարկի Արդենիս-Ալվար տեղամասում գտնվող Արդենիս բնական լճի    աղտոտվածության խնդիրը  լուծվում է:

Լճի աղտոտվածության խնդիրը վերջին տարիներին հանրության ուշադրության կենտրոնում է: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լճին հարակից խոզաբուծական ընկերությունների կեղտաջրերը երկար ժամանակ թափվել են լճի մեջ: Նշենք, որ 2019 թ ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ «Արփի Լենդ» եւ «Ոսկե Սեր» ՍՊԸ-ընկերությունները իրականացրել են տնտեսական գործունեություն՝ ջրառն իրականացնելով տարածաշրջանում առկա բնական ջրաղբյուրից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Բացի այդ, ընկերությունները չեն ունեցել  կեղտաջրեր հեռացնելու արտահոսքի թույլտվություն, իսկ ջրահեռացման համակարգն ապահովված չէր ջրերի վնասակար ազդեցությունը կանխող սարքերով։ «Ոսկե Սեր» ՍՊԸ արտադրական կեղտաջրերը  հոսել են Արդենիս լճակից սկսվող Ախուրյան գետի անանուն վտակ:

Ընկերությունների նկատմամբ  կիրառված տույժերի, ապա նաև թերությունները վերացնելու հրահանգից հետո, վիճակը կայունացել է:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Արփի լիճ» ազգային պարկի ՊՈԱԿ-ի  տնօրեն Մուշեղ Մուրադյանը: «Տարիներ շարունակ լճակն ունեցել է հարակից խոզաբուծական ֆերմայի կոյուղաջրերի հետ կապված խնդիր, բայց սեփականատերերն արդեն կառուցել են սեպտիկ հորեր՝ կանխելով կոյուղաջրերի հոսքը լճակ: Աշխատանքերը դեռ ամբողջովին ավարտված չեն, դրանք շարունակվում են: Ունենք պայմանավորվածություն, որ առաջիկա 2 ամսում բոլոր աշխատանքերը կավարտվեն»,-նշեց Մուշեղ Մուրադյանը:

 Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]