Հասարակական

Նոր ֆինանսավորում CNF-ի կողմից՝ Տավուշի մարզի նորահայտ ընձառյուծի պահպանության համար

2 րոպեի ընթերցում

Նոր ֆինանսավորում CNF-ի կողմից՝ Տավուշի մարզի նորահայտ ընձառյուծի պահպանության համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներումպարսկական (կովկասյան, առաջավորասիական) ընձառյուծի ներկայության փաստը, ինչը վերջին հիսուն տարիների համար հրաշալի ու աննախադեպ իրադարձություն է, Կովկասի բնության հիմնադրամը / CNF/ ավելացնում է ֆինանսական աջակցությունը«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը՝ վերոնշյալ տարածքներում ևս համակարգված մոնիտորինգ իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կովկասի բնության հիմնադրամից։

«Այս ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ՝ ընձառյուծի բնակեցման հավանական տարածքներում համակարգված այցեր կազմակերպելու ու մոնիտորինգ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ CNF-ի և «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2018 թվականին, որի նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկի անտառների հանրային մոնիտորինգի իրականացումը։ Այս ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ պարկում պահպանության գործում դրական տեղաշարժն ակնհայտ է , ինչը ցուցադրում է նախաձեռնության կենսունակությունը ՝ նախանշելով պահպանության նման տարբերակի գործունակությունն ու նոր մակարդակը:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է իր առաքելությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում