Սպորտ

Արոնյանը Գրիշչուկի դեմ խաղացած 6 պարտիայով մեկնարկեց Clutch Chess International-ում 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Գրիշչուկի դեմ խաղացած 6 պարտիայով մեկնարկեց Clutch Chess International-ում 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը մեկնարկեց ամերիկյան Clutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սենթ Լուիս քաղաքի շախմատային ակումբի կազմակերպած մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները խաղացին 6 պարտիա, որոնցից երեքն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, մեկում Արոնյանը պարտվեց, իսկ երկուսում առավելության հասավ: Այժմ Արոնյանը 8 հնարավորից ունի 5 միավոր: Արոնյանը և Գրիշչուկը ևս 6 պարտիայով կորոշեն կիսաեզրափակիչի ուղեգրի ելքը:

Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:Մրցաշարը բաղկացած է 12 տուրից: Արագ շախմատի այս մրցաշարը մեկնարկել է հունիսի 6-ին և կեզրափակվի հունիսի 14-ին:Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում