Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ 
կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը հավելեց, որ Պաշտպանության նախարարությունում չկա ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր:

Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3 454-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  61 650 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am