Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը մեծ աշխատանք է կատարել Արցախի անվտանգության բարձրացման գործում․ Արայիկ Հարությունյան

Փաշինյանը մեծ աշխատանք է կատարել Արցախի անվտանգության բարձրացման 
գործում․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, իր գնահատմամբ, կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:

«Արցախը միշտ զգացել է ՀՀ քաղաքացիների և իշխանությունների զորեղ սատարումը, ինչի համար շնորհակալ ենք բոլորին: Այդ համատեքստում կուզեի նաև երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում»,-ասաց Հարությունյանը:

Դիմելով Փաշինյանին՝ նա վստահեցրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին «Եվ Ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առջև ծառացած հիմախնդիրների լուծման ու մարտահրավերների դիմակայության բոլոր դժվարությունները»,-ասաց նախագահը:

Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում երդման հանիսավոր արարողությամն ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am