Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզում իրականացվել է 1642 նմուշառում

Շիրակի մարզում իրականացվել է 1642 նմուշառում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1­ից մինչ օրս Շիրակի մարզում իրականացվել է 1642 նմուշառում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու  հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչներ են։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։

Մարտի 1­ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-19-ը Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն:

Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]