Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան

Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին 
համապատասխան

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում  արդեն երկրորդ օրն է հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան․ հանրային տրանսպորտ մուտքը թույլատրվում է միայն դիմակներով, ձեռնոցներով, տրանսպորտի մեջ ախտահանող նյութերի պարտադիր առկայության պայմաններում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կարգը գործում է ինչպես  վարորդների, այնպես էլ ուղևորների համար: Պատասխանատուները վստահեցնում են՝  վարորդների հետ աշխատանքն ու տրանսպորտային միջոցները կարգի բերելն ամենահեշտն է, խնդիրն ուղևորներին է վերաբերվում: Վարորդները  դիմակներով ու ձեռնոցներով են,  ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: Կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը: Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցնում է ՝ արվում է ամեն ինչ պարետի պահանջով: «Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի, մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվում:  Վարորդներն էլ բոլորը ձեռնոցներով ու դիմակներով են: Ալկոգելի առկայությունն էլ ապահովված է»,-նշում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, դժգոհություններ կան, բայց և այնպես տրանսպորտում ձեռնոցներ ու դիմակներ կրում են ուղևորները:

Առայժմ Գյումրիի հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով՝  չի գործում 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում: Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am