Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամարից մոտ 28 մլն 
դոլար նվիրաբերվել է Արցախին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին, այդ գումարը օգտագործվել է անվտանգային կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակում բյուջե է վերակագանգնվել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար: Սակայն լրագրողը նկատել էր, որ Գլխավոր դատախազության զեկույցում, ԱԱԾ-ի տվյալներով թվերը միանգամայն այլ են, նա հետաքրքրվել էր, թե ինչպես է առաջացել նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարել են տարբեր թվեր:

Վարչապետը նշեց՝ այդ անհամապատասխանությունն ունի շատ կանկրետ բացատրություն: «Պաշտոնական թվերով խոսքը 40 մլրդ դրամի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է: Բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար: Եվ ես կարող եմ ասել հետևյալը՝  բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ մոտ 28 մլն դոլար կար, հետո ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով այդ 28 մլն դոլարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը: Եվ այդ գումարն օգտագործվեց պաշտպանական, անվտանգային կարիքների համար: Ահա այդ հատվածը չի վերականգնվել այն ընթացակարգերով, այլ Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է: Եվ ամեն անգամ հաշվառումն անելիս այդ խնդիրը լինում է:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am