Հասարակական

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր Հայաստան է վերադարձել շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր Հայաստան է վերադարձել շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում ևս պլանավորված են չվերթներ և քաղաքացիների վերադարձի գործընթացը շարունակվելու է։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին, որոնք աջակցում են կառավարությանը այս գործընթացը կազմակերպելու հարցում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում