Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը սպասում է ԱԻՆ-ի եզրակացությանը

Ազգային գրադարանը սպասում է ԱԻՆ-ի եզրակացությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գրադարանի սերվերների վթարին, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել գրադարանի կայք: Սարիբեկյանը նշեց, որ ԱԻՆ նախարարության աշխատակիցներն արդեն ուսումնասիրել են այն սենյակը, որտեղ սերվերներն են, բայց դեռ եզրակացություն չեն հրապարակել, դեռ հստակ չեն կարող ասել, թե սերվերների վթարի պատճառը որն է. մարդածի՞ն է, թե տեխնածին:

 «Արտակարգ դրության պայմաններում սերվերները կարգավորվել են հեռավար կերպով:  Սերվերների սենյակում եղել է հզոր USB, որը  ապահովագրում էր հոսանքի տատանումներից: Սենյակում տեսախցիկներ չկան, բայց գրադարանի երկու մուտքերի մոտ, որոնցով հնարավոր է բարձրանալ սենյակ, տեսախցիկներ են տեղադրված:  Ձայնագրությունները դիտել եմ և ոչ մի արտասովոր բան չեմ նկատել: Մայիսի 8-ին երկու ժամ լույս չի եղել, ուստի մենք այդ ժամանակահատվածի ձայնագրությունը չունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարիբեկյանը:

Անդրադառնալով կորստի չափին՝ նա շեշտեց, որ պաշտոնական տեղեկատվություն չեն կարող հայտնել: Կորուստները գնահատվելու են համապատասխան փորձաքննությունից հետո: Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ սերվերների ամբողջ թվայնացված նյութը` բազան առանձին կրիչներով պահպանված է:

«Սերվերային սարքերի արտաքին տեսքից դատելով և մասնագետների զննման արդյունքից ելնելով՝ կարող ենք ասել, որ դրանց վիճակն այնքան էլ անհուսալի չէ, և շատ հնարավոր է, որ այդ ամբողջ բազան պահպանված լինի նաև սերվերներում: Թե ինչպիսին է սերվերների պիտանիությունը հետագա աշխատանքների համար,  պարզ չէ. սերվերները ծխոտ վիճակում են, և սենյակում կան որոշ սարքավորումներ, որոնք ածխացած են»,-տեղեկացրեց Սարիբեկյանը:

Նա ընդգծեց, որ մայիսի 15-ին Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները ժամանել են, գործն արձանագրվել է և քննվում է:

«Դեռ պետք է հասկանալ մարդկային միջամտությա՞ն, թե՞ տեխնածին պատճառներով է եղել դեպքը, իսկ սերվերների արդիականացման հարցը վաղուց կար. այն քննարկվում էր և այժմ հրատապ է դարձել: Մտածում ենք տվյալների ամբողջ բազան, թվայնացված նյութերը տեղափոխել ամպային համակարգ»,-շեշտեց Հրաչյա Սարիբեկյանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել գրադարանի կայք, որից  անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ, համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ  գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքով, արխիվ, որի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]