1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին

Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է 
հունիսին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Wizz Air բյուջետային ավիաընկերության  թռիչքների ամբողջական կազմակերպումը նախատեսում է հունիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին:

«Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը:

Անդրադառնալով Սանդիկովի հարցին, թե երբ են բացվելու պետական ցամաքային անցակետերը՝ պարետը պաստասխանեց, որ կառավարությունը դեռևս քննարկում չի ունեցել  գործընկերների հետ, սակայն կարծում է, որ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես կանդրադառնան:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]