Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեժ վեճ Ազգային ժողովում. պատգամավորների բանավեճը վերածվեց ծեծկռտուքի

Թեժ վեճ Ազգային ժողովում. պատգամավորների բանավեճը վերածվեց ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն ամբիոնից իր ելույթում անդրադառանում էր «Իմ քայլը» -ից Բաբկեն Թունյանի՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերաբերող ելույթին, երբ միջամտեց նաև Սասուն Միքայելյանը: Լսելի չէր, թե Միքայելյանն ինչ է ասում, սակայն Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»

Մի քանի բառ փոխանակելուց հետո դահլիճում թեժ կռիվ սկսվեց, միջամտեցին դահլիճում ներկա գտնվողները:

Քննարկվում էին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, դահլիճում ներկա էին նաև կառավարության անդամները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am