Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է

Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի 
կոնտակտավոր է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կա կասած, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Մարուքյանը հետաքրքրվեց, թե որն է խստացումների պատճառը, որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանալ: «Եթե հիվանդ մարդ կա, ասենք թող չգան, իմանանք ինչ ենք անում, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք»,-ասաց պատգամավորը:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: «Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք կրել, կարող եք՝ ոչ:  Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները լրիվ չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ աշխատանքները»,-ասաց նա:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ վաղուց արդեն հայտնել է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան իրենց և իրենց հարազատների առողջության համար և կնախընտրեն չմասնակցել նիստերին, նրանց  բացակայությունը կհամարվի հարգելի: Նա նշեց՝ ԱԺ աշխատանքները որևէ կերպ արտակարգ դրությամբ չեն խոչընդոտվում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]