Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է նաև սիրիահայերին ու պատերազմի վետերաններին

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է նաև սիրիահայերին ու պատերազմի վետերաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը: Ծրագրի երկրորդ փուլով, աջակցություն է տրամադրվում Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով, վերջին տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին և Արցախի ազատամարտի վետերաններին: «Ծրագրի այս փուլը մենք իրականացնում ենք «Պեպսի» և «Պրեմիեր ֆուդս» ընկերությունների հետ համատեղ: Արցախի ազատամարտի վետերանների և Հայաստանում ապրող սիրիահայ 200 ընտանիքների տրամադրվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Ուղիղ երկու շաբաթ առաջ մեկնարկած սոցիալական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 700 ընտանիք՝ Երևանում և Տավուշի սահմանամերձ համայնքներում: Առաջին փուլով աջակցություն է ստացել զինհաշմանդամների, հաշմանդամություն ունեցող երեխաների և սահմանամերձ համայնքներում ապրող 500 ընտանիք: Արտակարգ դրության պայմանում, հիմնադրամն ամենօրյա ռեժիմով աշխատում է Երևանում և մարզերում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների, զինհաշմանդամների, խոցելի խմբերում գտնվող երեխաների և նրանց ծնողների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]