Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա 144 քաղաքացի

Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա 144 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUa.net-ը:

Կևի-Երևան-Կիև չվերթով Ուկրաինա կվերադառնան նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի 160 քաղաքացիները:

Երևան ժամանող ՀՀ քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման մեջ:

Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր:

Չվերթը տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ֆինանսավորմամբ:

Մարտի 14-ից սկսած մոտ 23 հազար քաղաքացի է աշխարհի տարբեր երկրներից վերադարձել Հայաստան։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]