Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության 
ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 30 ամերիկացի սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի՝ 2021 թվականին Արցախի ֆինանսավորումն ավելացնելու նախաձեռնությանը․ ֆինանսական միջոցներն առաջարկվում է ուղղել ականազերծման և անհրաժեշտ վերականգնողական ծառայությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նամակում, որը տարածել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոչ է արվում հատկացումների կոմիտեի երկկուսակցական ղեկավարությանը 2021 ֆինանսական տարում առնվազն 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական ծրագրերին: Նամակը նաև խնդրագիր է պարունակում Լեռնային Ղարաբաղում տարածքային վերականգնողական ծառայությունների զգալի ֆինանսավորման մասին, նրանց համար, ովքեր տուժել են ցամաքային ականներից, ինչպես նաև ֆիզիկական և ճանաչողական խանգարումներ ունեցող անձանց համար:

Ծրագրերի թվում, որոնք կարող են ներառվել ֆինանսավորման շրջանակում, Ստեփանակերտի Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնն է, որն ամեն տարի տնային պայմաններում բուժում է 1000 հիվանդի և ապահովում է ավելի քան 24 հազար ամբուլատոր բուժում: Չնայած իր զգալի առաջընթացին, կենտրոնը շարունակում է բավարարել տեղական բնակչության կարիքների միայն 20%-ը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]