Հասարակական

Հայաստանում այսօր Քաղաքացու օրն է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում այսօր Քաղաքացու օրն է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են Քաղաքացու օրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:

Կառավարության կողմից ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության առաջին իսկ օրից բուռն քննարկումների առիթ էր դարձել: Թե՛ քաղաքական տարբեր ուժերի, թե՛ քաղաքացիների կողմից հնչել էին կողմևդեմ կարծիքներ:

Խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախաձեռության նպատակը, նշել էր, որ 2018-ի ապրիլին հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության: Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետևՀայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին,և պետք է նշել Քաղաքացու տոն: Արդյունքում երկարատև քննարկումներից հետո նախագիծն օրենսդիրն ամբողջությամբ ընդունեց 2019թ. ապրիլի 9-ի նիստում:

2019թ. ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար հատկացվեց 124 մլն դրամ։ Իրականացվեցին հանրային քննարկումներ, ծառատունկ, մշակութային և սպորտային միջոցառումներ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում