Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Միլան»-ից կապվել են ինձ հետ. Բրիասկո-Բալեկյան    

«Միլան»-ից կապվել են ինձ հետ. Բրիասկո-Բալեկյան
 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և արգենտինական «Ուրական»-ի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հաստատել է լուրերն այն մասին, որ «Միլան»-ից կապվել են իր հետ:

«Դեռևս ոչինչ պարզ չէ, բայց «Միլան» ակումբից կապվել են ինձ հետ: Հիմա ես կենտրոնացած եմ «Ուրական»-ում իմ խաղի վրա: Ես այն կարծիքին եմ, որ ներկայիս ակումբը դեմ չի լինի, եթե ես հեռանամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Բալեկյանը:

Նախօրեին Tuttosport-ը գրում էր, որ Բալեկյանը կարող է հենց այս ամառ միանալ իտալական «Միլան»-ին: Իտալական ակումբը նոր հարձակվող է փնտրում, քանի որ թիմից կհեռանա շվեդ Զլատան Իբրահիմովիչը:

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը Արգենտինայի ընթացիկ առաջնությունում դարձել է երկու գոլի հեղինակՀայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am