Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՄ-ն շուրջ 460 հազար եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին 

ԵՄ-ն շուրջ 460 հազար եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության շրջանակներում 456 հազար 500 եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Տեղի է ունեցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենախոշոր «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության առաջին խորհրդատվական կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները և Եվրամիության կողմից միջազգային գործընկերները։ Որոշում է կայացվել, որ ծրագրի շրջանակում կտրամադրվի 456 հազար 500  եվրոյի չափով աջակցություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտին»,- ասաց Օհանյանը։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]