Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատգամավորը հեռավար կրթության մեջ ներառական կրթության իրականացման խոչընդոտ է տեսնում

Պատգամավորը հեռավար կրթության մեջ ներառական կրթության իրականացման 
խոչընդոտ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հեռավար կրթության հարցում ներառական կրթություն ստանալու խոչընդոտ է տեսնում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Հովսեփյանն ասաց ապրիլի 9–ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկման ընթացքում։

«Հեռավար կրության մեջ մենք ունենք մեկ բաց, դա ներառական կրթության առումով է։ Ուսուցիչները դժվարություն ունեն ներառված երեխաների և ներառական դասի ապահովման առումով։ Ներառված աշակերտներից շատերն ունեն սարքավորումներին միանալու, խոսքի դժվարություն։ Այս առումով դուրս են մնում կրթական գործընթացից»,– ասաց Հովսեփյանը։

Պատգամավորը նշեց, որ այսօր ներառական կրթություն ստացող աշակերտների 90%–ը չեն օգտվում հեռավար կրթության համակարգից։

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարված է արտակարգ դրություն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Ստեղծված իրավիճակում կրթական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման ռեժիմի։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am