Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Կառավարության աջակցությամբ տնտեսավարողներին բավարարվել է 1 մլրդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթ

Կառավարության աջակցությամբ տնտեսավարողներին բավարարվել է 1 մլրդ 433 միլիոն 
դրամ վարկային փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի ներդրման արդյունքում ներկայումս բանկային համակարգը  տնտեսավարողներին բավարարել է 1 միլիարդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթներ, փաստացի տրամադրել է 520 միլիոն դրամ վարկային միջոցներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը։

Ըստ նախարարի՝ կառավարությունը երեք գործիքների՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառման եղանակով, տրամադրում է աջակցություն տնտեսավարողներին։

Առաջին միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության։

Կարեն Խաչատրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ