Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերը սպառվել են

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերը սպառվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։

Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։

Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ՌԴ կառավարության կողմից ձեռք էր բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am