Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել  է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՐՏԻ   ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել  է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների համար  ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ծրագիրը իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հետ համատեղ: «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար աշխարհում և, մասնավորապես, ՀՀ-ում կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։  Շատ քաղաքացիներ այժմ դժվարանում են վաստակել ամենօրյա նվազագույն եկամուտը, ինչի արդյունքում նրանց ընտանիքների համար նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս»,- ծրագրի մեկնարկն ազդարարող ասուլիսի ժամանակ նշեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը:

Քաղաքացիների գրանցումն իրականացվում է http://www.shtapognutyun.am/ կայքի՝ օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գրանցված տվյալների բազայից կամավորների միջոցով  կկատարվի գնահատում՝ ընտրելու համար շահառու ընտանիքներին:

Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝  4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվում ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: «Մշտապես գործելու է թեժ գիծ` տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։ Բացվելու է հաշվեհամար, որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։ Բացի այդ, յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց»,-նշեց Կարեն Պետրոսյանը:

Շահառու ընտանիքների ընտրությունն ու բաշխումն իրականացվելու է կամավորների միջոցով: Ծրագիրը կամավորների խնդիր չունի․  միացել է 15 կամավոր, 40 կամավոր էլ կա  Շիրակի մարզպետարանի կամավորների բազայում:

Այս պահին նախաձեռնող խմբի անդամները վստահ են՝ ծրագրից օգտվելու դիմողներ շատ կլինեն, բայց ամբողջ ծավալի մասին առայժմ չեն կարող խոսել։

Ասուլիս բանախոսները տեղեկացրին՝ ծրագրին ֆինանսական աջակցությամբ առաջինը միացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ մարզպետին հետևելու կոչով ծրագրի հեղինակները դիմում են բոլոր բարի կամքի տեր մարդկանց ու գործարարներին:  Հաշվեհամարները տեղադրված են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կայքում ու էջում: Նախաձեռնողները խոստանում են՝  ծրագիրը լինելու է բաց ու թափանցիկ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am