Հասարակական

Առողջական և տարիքային խոցելի խմբում գտնվող պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն

2 րոպեի ընթերցում

Առողջական և տարիքային խոցելի խմբում գտնվող պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«ԱԺ նախագահը երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստում հայտարարեց, որ այն անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ օրինակ 60-ից բարձր տարիքի են, վատառողջ են, հղի են կամ ունեն որոշակի խրոնիկ հիվանդություններ, նրանց բացակայությունները հարգելի են համարվելու»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում