Հասարակական

Կորոնավիրուսային վարակի հաղթահարմանն աջակցության հաշվի մուտքերը կազմել են ավելի քան 398,4 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսային վարակի հաղթահարմանն աջակցության հաշվի մուտքերը կազմել են ավելի քան 398,4 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398 մլն 401 հազար 619.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2210: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում