Հասարակական

ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Շփման շրջանակն արդեն հայտնի է։ Նա մինչև վարակվածների շրջանակը հայտնաբերելն է գնացել Ռուսաստանի Դաշնություն»,- նշեց Նիկողոսյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուս (COVID-19) է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-19-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում