Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք. ԱՀԿ

 Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպք` համեմատած նախորդ շաբաթվա 147 դեպքի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Առողջահության համաշխարհայի կազմակերպության Աֆրիկայի ռեգիոնալ գրասենյակի կայքից:

«Աֆրիկայում COVID-19-ի արագ զարգացումը խիստ անհանգստացնող է և գործողություններ ձեռնարկելու հստակ ազդանշան է»,-ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին և հույս հայտնել, որ դեռ կարող են փոխել այդ համաճարակի ընթացքը:

ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին`աֆրիկյան պետություններին ապահովելով նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման թեստերով: Ներկայում Աֆրիկայի 45 երկիր կարող է թեստավորում անել: Վիրուսի բռնկման սկզբում դա կարող էր անել ընդամենը երկուսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am