Հասարակական

ԱԻՆ-ը դիմումներ կընդունի միայն էլեկտրոնային տարբերակով

1 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ը դիմումներ կընդունի միայն էլեկտրոնային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին.mes@mes.am,info@mes.am

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել 012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով:

Հիշեցում. շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում