Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից

Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշակյանն ասաց մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ օգտվել առցանց ծառայություններից: Հասկանալի է, որ բնակչության շատ շերտերիn հասանելի չէ դա: Ուղղակի մեր երիտասարդներին կխնդրեմ, որպեսզի մեկ անգամ ժամանակ ծախսեն մի փոքր, փորձեն սովորեցնեն մեր տարիքով ավելի մեծ քաղաքացիներին»,- ասաց Արշակյանը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ սոցիալական վճարներն ու կենսաթոշակները, բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է բնակարաններում հասցնել քաղաքացիներին, հրահանգվել է, որպեսի կազմակերպվի այդ գործընթացը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 72-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]