Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀԷՑ-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

ՀԷՑ-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել․

«Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

  • Պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
  • փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
  • էլեկտրոնային նամակով՝ office@ena.amհասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am